15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Պահպանության աղոթք

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խախաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ […]

Միայն Նրա մեջ գտա ապաստան և մխիթարություն. Մեծերը Աստծո մասին

«Ես քրիստոնյա եմ: Մեծ է մեր Աստվածը, և մեծ է նրա զորությունը, և Նրա իմաստությանը վերջ չկա: Ես հավատում եմ միայն Հիսուս Քրիստոսի փրկագործությանը: Միայն Նրա մեջ գտա ապաստան և մխիթարություն: Որոշել էի աստվածաբան դառնալ, բայց հիմա տեսնում եմ, թե Աստված իմ ձգտումներով ինչպես է փառավորվել նաև աստղագիտության մեջ, քանի որ երկինքները պատմում են Աստծո […]

Աղոթքը հոգու շարժում է. Մեծերը Աստծո մասին

«Դաշնամուր նվագելը մատների շարժում է, իսկ դաշնամուրային կատարումը՝ հոգու շարժում: Սովորական մարդիկ միայն առաջինն են լսում: Աղոթքը նույնպես ձեռքերի շարժում է, իսկ կատարումը՝ Հոգու շարժում: Հոգեւոր մարդիկ նաեւ երկրորդն են տեսնում»: Ռուբենիշտեյն Անտոն Հրեական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար    

ԱՄՆ նախագահի կարծիքով ո՞րն է աշխարհի լավագույն դպրոցական դասագիրքը. Մեծերը Աստծո մասին

«Աստվածաշունչը պետք է տալ հատկապես պատանիների ձեռքը: Այն աշխարհի լավագույն դպրոցական դասագիրքն է: Այն, ինչ սովորել եմ մանկուց, անհամեմատ ավելի լավ եմ հիշում, քան այն, ինչ կարդում եմ հիմա: Կցանկանայի, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները գտնվեին այդ հրաշալի Գրքի ազդեցության տակ»: Զաքարի ԹԵՅԼՈՐ  – (1784-1850), ԱՄՆ 12-րդ նախագահը, մեծ զորահրամանատար, պայքարել է ստրկատիրության կողմնակիցների դեմ:

Մենք բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք.Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել  Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրված են եղել Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես է եկել հետևյալ ուղերձով. «Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել […]

Աստված ամեն օր մեր սրտերում նոր մարդ է ստեղծում. Մեծերը Աստծո մասին

«Աստվածաշնչի ամենասքանչելի հատկությունը, անտարակույս, այն է, որ նա անսասան ամրապնդում է իր Աստվածային ծագման մասին համոզմունքը այն մարդու սրտում, ով ճշմարիտ փութաջանությամբ և լիակատար նվիրվածությամբ խորանում է նրա մեջ և նրանով ստուգում իր ներքին ու արտաքին ապրումները: … Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ: Ես ոչ միայն հավատում եմ այս մեծագույն հրաշքին, այլև […]

Տեր Գրիգորը սնունդ է բերել «Սասնա ծռեր»-ի համար

Այսօր՝ հուլիսի 26-ին  Խորենացի փողոց է եկել  տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Քահանան  փաթեթներով  հաց  է փոխանցել ցուցարարներին, որպեսզի վերջիններս այն հավաքված սննդի հետ փոխանցեն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Տեր Գրիգորը ցուցարարների հետ միասին աղոթել է , ապա վերջիններիս խնդրանքով օրհնել սնունդը:  Սնունդը զինված խմբին չի փոխանցվել: Ցուցարարները սավանով ծածկել են արեւի տակ դրված սնունդն ու ջուրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի