25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։ Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու»։  

Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։   «Ինձ բերման ենթարկեցին: Չենք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»,-Թելեգրամի իր ալիքում գրել է նա։ ՀՅԴ ԳՄ անդամ, Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտնել […]

«Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը…»․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը… Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…»։    

«Բռնեցին ստոր ձևով` չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ»․ Արմեն Աշոտյանը ոստիկանության Էրեբունի բաժանմունքում է

Արմեն Աշոտյանը, ում քիչ առաջ կարմիբերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։   Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված