17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մահացել է նախկին նախարար Յուրի Ջավադյանը

Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը, հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, մայիսի 23-ին ժամը 13:00-ին: Կենսագրությունը․ Ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ […]

«Ուշքի եկեք քանի ուշ չէ…». Ամրամ Մակինյան

Փասռաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը թրքացման տանողներ, հիշեք, դուք ունեք անուններ, ձեր գործողությունները ֆիքսվում են բոլոր հնարավոր եղանակներով, «տուն պահելը» թրքացմանն օժանդակելու արդարացում չէ, դուք խարանում եք ձեր որդիներին որպես դավաճանների սերունդներ…   Ուշքի եկեք քանի ուշ չէ…»։

Ինձ ասում են՝ «սա՞ է ձեր ժողովրդավարությունը». հանրահավաքներում ուժի կիրառման վերաբերյալ տեսանյութերը պետք է քննության ենթարկվեն. ԱՄՆ դեսպան

1992 թվականից սկսած՝ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլարի աջակցություն, որը միտված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը, «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, թե ԱՄՆ-ն լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։ «Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական […]

Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Երևանի և Բաքվի առաջ քաշած կետերին (սկզբունքներին)՝ փորձելով վերլուծել դրանց բովանդակությունը։ Հիմնադրամի փորձագիտական թիմն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են` ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։ Անդրադառնալով հայկական կողմի առաջ քաշած […]

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Նիկոլ Փաշինյան

«Ժողովրդավարության հայկական ֆորում» վերնագրով միջոցառում անցկացնելու ճիշտ վայրը Հայաստանն է, այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է», – ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է ու հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը։ «Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի՝ ինքը որոշում կայացնող հիմնական […]

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը

Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Վարչապետի անվտանգության աշխատակիցները, սակայն, թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։ Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։ Ընդդիմադիր պատգամավորները անգլերենով գոռում էին՝ «Ամոթ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված