Դատարանի բարձրացրած հարցը տեղին չէր. փաստ է՝ Խաչատուր Սուքիասյանը չի ապացուցել իր ասածը. Ա. Մակինյան
սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ «Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,– ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով նիստը: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր. «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվելա, այդ թվում՝ նույն Բադեն Բադենում»: Երրորդ նախագահի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց Խաչատուր սուքիասյանի դեմ: […]
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտելիքի օրվան ընդառաջ կուզենայի կիսվել տպավորություններովս ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպված ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իմ բանախոսությունից: «Պայծառ», «մրցունակ» ու «նպատակասլաց» բառերը լավագույնս կարող են նկարագրել այդ դպրոցականներին: Մենք պարտավոր ենք հասնել մեր նպատակին, այդ թվում նման դպրոցականների և երիտասարդների ապագայի համար: Հ․Գ․ Դասախոսության հրավերը ընդունելուս պատճառը […]
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի… Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի […]
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում. «Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին […]
ՀՀ հանրության համար նորություն չէ, որ այս իշխանությունների գործողությունները թատերական շոու են։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 1990-ականների պատերազմի ընթացում Շուշիի ազատագրման առանցքային զինվորականներից, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին։ Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների […]
Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք՝ ո՞նց, ե՞րբ ու ինչու՞ ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան. «1. Ո՞վ է հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում 2. Ո՞վ է սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում՝ առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում՝ նախապատերազմական փուլում 3. Ո՞վ է զենքի գնման պլանը […]
«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքները Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ իրականության հետ որևէ աղերս չունեն: «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան Ինչպես հայտնում է Արցախպրեսը, այս մասին երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի […]
























