Դումանյանը հաստատեց երեք բուհերի միավորումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: «Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ։ Այո, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում և սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք […]