Ճըվճվ Արոյի աները` գազի Կոլյան, թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի: Խոսքը` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է: Մեր տեղեկություններով՝ նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո: […]





































