Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն ու փաստաբանական գործունեությանը սպառնացող վտանգները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն, գրել է «Վեդոմոստին»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ Հավանաբար, կհանդիպեն Սոչիում։
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում ազգային իշխանությունները նշանավորվել են նաև նրանով, որ կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծել են կանոնավոր մարտունակ բանակ: Դավաճանների իշխանությունն ամեն կերպ փորձում է անել հակառակը. կանոնավոր բանակը վերածել կամավորական խմբերի` տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության քավության նոխազի կարգավիճակ: Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ լիբերալիստական անբարո և անսկզբունք […]
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, […]
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն փաստաբաններ Աննա Ծառուկյանը, Լուսինե Վիրաբյանը, Գուրգեն Հովհաննիսյանը և Ժիրայր Ղարագյոզյանը: ԹԵՄԱ՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն ու փաստաբանական գործունեությանը սպառնացող վտանգները։
Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ալթունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է եղել ազատման հրամանը։ Ի՞նքն է դիմում գրել, թե՞ ազատել են։ «Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է եղել՝ հաստիքի կրճատում»։ Հարցրինք, թե ինչով է զբաղվելու։ Ալթունյանն ասաց, որ առայժմ հանգստանալու է»:
Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։ Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել […]
Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ […]
























