Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին լոնդոնյան ակումբում։ «Պատրաստ եմ վաղվան: Բարի գալուստ «Արսենալ», Մխիթարյան: Անհամբերությամբ սպասում եմ քեզ հետ խաղալուն»,-Instagram-ում գրել է Ուիլշերը։
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով. Շնորհակալ եմ Մեծարգո՛ Գլխավոր քարտուղար, Տիկնա´յք և պարոնա´յք, Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների […]
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ուղղակի հերթական հանդիպում եղավ․ պաշտոնական Բաքուն մ իր այս քայլերով ուզում է ԵԱՀԿ-ին գոհացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը հիշեցրեց՝ այսուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ՌԴ-ն վարում է կայսերական քաղաքականություն՝ զենք վաճառելով Ադրբեջանին: «Ադրբեջանը սահմանը խախտելու նորանոր շանսեր է ստանում, […]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում է հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որը ամենախոշոր իրադարձությունը կլինի, որը կազմակերպում է Հայաստանը: «Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը […]
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ […]
Էս պահին Սիրիայի Աֆրինից ստացվող ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ ամենավտանգավոր պատկերներից՝ Թուրքական Գորշ գայլերը Աֆրինում, գերմանական տանկերի վրա: Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթաացքում ասաց՝ մեր երկրում առկա թանկացումների մի մասն արդարացված է կամ մասամբ արդարացված, մյուս մասն էլ բոլորովին արդարացված չէ։ «Կան երկրեր, որտեղից ներմուծում ենք այս կամ այն ապրանքը։ Եթե այնտեղ տվյալ ապրանքը թանկացել է, Հայաստանում էլ է թանկանում, բայց սա դեռ արդարացում […]
Երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին դեսպանի վթարի մասին լուրը: «Լուրջ վնասվածքներ չունի»,- հայտնեցին ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, որ shamshyan.com կայքը, որ երեկ՝ ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Hyundai մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց […]
























