24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արցախը կոչով կդիմի Հայաստանի իշխանություններին. Հրապարակ

Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։ Թերթի տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների […]

Նիկոլ Փաշինյանն SMS է ուղարկել՝ հորդորելով ընդդիմությանը «վրա չտալ». Հրապարակ

Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։ Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա […]

Փաշինյանը նորի՛ց է խաբել. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր […]

Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու կապակցությամբ

Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ այս որոշումների դրդապատճառների առնչությամբ պատասխան ստանալու համար պետք է դիմել համապատասխան երկրի իշխանություններին: «Մենք այս […]

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հավելյալ տեղեկություններ Թորոսյանը չի հայտնել` նշելով, որ դրանք պարզ կլինեն մարմինների փորձաքննությունից հետո միայն։

Բայրամովը ԵՄ ներկայացուցիչներին ասել է, որ իրենք բախվում են Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշմանը»

Առավոտի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ գործակցության ընթացիկ օրակարգի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի դերակատարությունը տնտեսական ոլորտում, ինչպես նաև […]

Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։ Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչեւ վերջինիս լրամշակումը եւ վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»։ #EPP […]

Եթե Քրիստոս նորից գա Աշխարհ, ես կհրաժարվեմ հավատալ, որ Նրան նորից կխաչեն. Գայանե Փայտյան

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում շարունակում ենք զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ բացահայտելու նրանց պատկերացումներն ու ապրումները կյանքի, մարդկանց և իրենք իրենց մասին: Այս անգամ իր աշխարհից մեզ պատմել է լրագրող Գայանե Փայտյանը:   Երբ ես ծնվեցի, 7 տարվա սպասումից հետո հայրս հենց իր ծննդյան օրը ստացավ աշխարհի ամենացանկալի ու երազած նվերը։ Երբեմն կարոտում եմ մանկությունս, որովհետև մայրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված