01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին: 

Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար

Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելով` վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք ուղղված են եղել բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովմանը: 2017թ.-ին շարունակական աշխատանքներ են տարվել ոռոգման նոր ցանցի անցկացման ու կանաչ տարածքների ընդլայնման, բարեկարգման, […]

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահի հետ

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:   «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը:   Նախկին աշխատակիցները […]

Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին ևգյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր: Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 23-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Կամոյի,  Չալաբյան, Զորավար Վարդանի, Նարեկացու փողոցների, Անդրանիկի նրբանցքի,  Միկոյան փող․  3, 5, 9, 10, 11, 12, 15, Սևակի փող․ 1, 3, 5, Մոմիկի փող․ 8 համարների և Գետափ գյուղի՝ Ձախափ […]

Քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու […]

Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված