02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տաճատ Վարդապետյանը՝ ԱԺ պատգամավոր

Ինչպես հայտնի է,   Հրայր Թովմասյանն այլևս ԱԺ պատգամավոր   չի լինելու:    Այսօր կողմ՝ 64, դեմ՝ 27 ձայների հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:  Henaran.am-ը դիմեց ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ փորձելով պարզել՝  ո՞վ է   ստանալու ՀՀԿ խմբակցությունում թափուր մնացած պատգամավորի  մանդատը: «Ըստ մեր ցուցակի  հաջորդականության ՝ ԱԺ պատգամավորի թափուր տեղը կզբաղեցնի Տաճատ […]

Հայաստանի շոկային որոշումը եւ թուրքական արձագանքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից  անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող  «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ […]

Սերժ Սարգսյանը նշանակումներ է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա), իսկ Գարեգին Մելքոնյանը՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա): Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Աննա Աղաջանյանն ազատել է Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:   Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Ձյունիկ […]

Աճպարարություն է. Սեֆիլյանի գործով Ներսեսը կեղծ մեղադրա՞նքի զոհ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալներ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։  Ավարտելով Սեֆիլյանի մասով ճառը, Պապիկյանը ներկայացրեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ պաշտպանական ճառը։ Պաշտպանը անհիմն է համարում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները: Պապիկյանն ընթերցեց մեղադրանքում տեղ […]

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` […]

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք […]

Լրագրողի նկատմամբ հարկադրանք արգելվում է

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Տեղեկատվության տրամադրման ու լրագրողների գործունեության սահմանափակումներ պետական կառույցներում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ «Զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես հասարակական պարտք կատարող անձ պաշտպանված է օրենքով։ Ըստ նրա՝  հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ արգելվում է։ […]

«Հայ-վրացական ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը ամուր հենք են հետագա զարգացման համար». Երևանում կայացել են Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի բանակցությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական համագործակցության մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետի […]

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. քրեական գործ է հարուցվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են  2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են  տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված