06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մարտի 21-ին, ժամը 11:38 ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:   Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին: Երևան-Սևան ավտոճանապարհին թունելի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան:

Որոշակի արդիականացումից հետո կասվի, թե որքան կյանք ունի ատոմակայանը

ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը, որն, ըստ խմբակցության, էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշում անելն է: Հարցապնդման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, թե ինչ եղավ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Նախարարը պատասխանեց, որ հայկական ատոմակայանն ի զորու է […]

Գնդապետ Ավետիսյանը նստացույց է հայտարարել/ֆոտո/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ նստացույցը կարող է լինել անժամկետ և շուրջօրյա: «Մեր պահանջներն են՝ ազատություն քաղբանտարկյալներին, թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վեարտադրումը»,-նշեց Վոլոդյա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը  2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման էր դատապարտվել, […]

Հիսուս Քրիստոսին հետևողները պետք է լինեն ուռենու պես խոնարհ ու հեզ․ Ծաղկազարդի խորհուրդը

Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշելու է Ծաղկազարդը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՀԹ Եռաբլուրի Ս Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, ասաց՝ Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Բանախոսը նշեց՝ Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը՝ […]

Աղվան հովսեփյանը ՌԴ ՔԿ նախագահի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ  իրականացվող  աշխատանքների արդյունքները։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան […]

Պաշտպանն արձանագրել է կոպիտ խախտումներ հոգեբուժարաններում

2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ:Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝   թեևհոգեբուժական օգնությունն ուսպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են, առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր […]

«Ադրբեջանում կաթի հետ են հայատյացություն սերմանում իրենց սերունդներին»

Վերջերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ՝ որտեղ երևում էր՝ ինչպես են ադրբեջանական մանկապարտեզում հայատյացություն սերմանում։ Տեսանյութում ասվում էր, որ հայերն են ադրբեջանցիների թշնամիները, որ հայերն են կոտորել, տարաածքներ գրավել և այլն․․․ Անդրադառնալով այս թեմանին՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց՝ իհարկե, դա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանում կաթի հետ են հայատյացություն սերմանում իրենց սերունդներին․ ինչու ենք մենք […]

«Սերժ Սարգսյանն ինչ-որ ակնարկներ անում էր, բոլորս էլ դա հասկանում ենք»

«Ոչ, եթե հաստատ հայտարարի, այդ ժամանակ պարզ կդառնա իմ համար»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից միանշանակ դարձավ, որ ինքն է լինելու վարչապետ, այսպես պատասխանեց «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե ինչ ակնարկներ նա նկատեց նախագահի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Դե ինչ-որ ակնարկներ անում էր, բոլորս էլ դա հասկանում ենք, բայց վերջնական պատասխան կամ […]

«Ադրբեջանը դուրս է քաղաքակրթական բոլոր նորմերից»

Ադրբեջանը դուրս է քաղաքակրթական  բոլոր նորմերից․ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա ալավերդյանը։ «Ով դրա վառ ապույցն է, որ Ադրբեջանում հայի սպանությունը համարվում է ոչ թե հանցագործություն, այլ սխրագործոություն․ այդ արարքրը հերոսացվում է: Սա նացիստական պետության հատկանիշներից է», – նշեց Լարիսա ալավերդյանը։ Խոսելով սումգայիթյան դեպքերի մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց՝ Ադրբեջանի կիրառած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված