11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Արցախ» ՀԿ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը

«Արցախ»  հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և  լարվածության հանգուցալուծելու առաջարկը, ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ:  «Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու  դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու […]

Սամվել Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն (տեսանյութ)

Այսօր՝ վաղ առավոտից, Մալաթիայի տոնավաճատի հատվածում խայտառակ վիճակ է ստեղծել. ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը իր անվտանգության աշխատակիցների հետ ցրում է Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների հավաքը: Նրանք միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին:

Սթափվելու ժամանակն է. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են […]

Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ներքաղաքական ստեղծված իրավիճակին. «Ստատուսի ձևաչափով դժվար է անդրադառնալ առկա բոլոր խնդիրներին։ Ասեմ միայն, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին։ Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել […]

Կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով. «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:   «Սիրելի՛ հայրենակիցներ,«Ջավախք¦ հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը:     Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր […]

Արմեն Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում է

«Իմ Քայլը» շարժման մասնակիցներից Արմեն Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում է, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:  «Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է։ ՀՔԾ-ում եմ, անհանգստանալու բան չկա։ Դուք դուխով շարունակեք», – գրել է Ա. Գրիգորյանը:  Ավելի վաղ նրան բերման էին ենթարկել Երևանի սրճարաններից մեկից: 

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ». Սեւակ Խանաղյան

Հայաստանյան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Երգիչն իր Instagram-ում գրել է. «Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ… Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան…»:

Պետք է բացառել ուժի որևէ կիրառում․ ԲՀԿ

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված