12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին կփոխարինի Կարեն Կարապետյանը

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և […]

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ […]

Եվրոպայի խորհդրի Մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:             Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետ կապված՝ մարդու իրավունքներին վերաբերող հացեր:             Հեռախոսազրույցի ընթացքում հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և խնդրել […]

Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է

Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը չի մահացել։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մի քանի օր առաջ հիվանդանոց տեղափոխված արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մայրը մահացել է։

Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան […]

Այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել. Արդարադատության նախկին նախարար

Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը: Աստված պահապան մեր ժողովրդին…  Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը

Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է  Ոստիկանության  Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան Արման Թաթոյանն այցելել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված