12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Զիդանի հեռացման դեպքում Պոչետինոն «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, գրում է Yahoo Sports-ը: Այս մրցաշրջանի վերջում Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Զինեդին Զիդանին, որին փոխարինելու գլխավոր թեկնածուն Պոչետինոն է: Չի բացառվում, որ ֆրանսիացի մասնագետը «Ռեալից» հեռացվի նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում:

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր […]

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը՝ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին: Թրամփը  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։ «Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ  վերջինս  արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում […]

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին և հունիսի 4-ին մեր ընտրանին հանդիպելու է համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:   Հանդիպումները կայանալու են Ավստրիայում:

Կարեն Կարապետյանն անձամբ է հերքում՝ հրաժարական չի տվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերքել է լուրերն այն մասին, թե հրաժարական է ներկայացրել։ «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – Facebook-յան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը։

Վիգեն Սարգսյանը Կարապետյանին զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք […]

Վարույթ է ընդունվել Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի […]

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով: Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ […]

«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է Արմեն Սարգսյանի հրավերը

Այսօր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար: Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված