18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Գերմանիան ճանաչում է ՀՀ 12-ամյա միջնակարգ կրթության ատեստատները

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը: Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական […]

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը: Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն […]

Փաշինյանը տալիս է Ծառուկյանին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյաևն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: Օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ […]

Սերժ Սարգսյանը վերջինն է

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփաականության իրավունքով ապահովելու հարցին: Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, […]

Տեղի ունեցավ այն, ինչ կոչվում է գունավոր հեղափոխություն. Իրավունք

Հայաստանը, ինչպես ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ,  հայտնվեց աշխարհաքաղաքական հսկայական ճեղքվածքի մեջ, տեղի ունեցավ այն, ինչ կոչվում է գունավոր հեղափոխություն՝ ամերիկյան, արեւմտյան տեխնոլոգիաները ծառայեցին իրենց նպատակին: Դրա վրա ծախսվել են հսկայական ռեսուրսներ, եւ սա նոր բան չէ, այս իրավիճակը հասունացվել է երկար տարիներ եւ բերվել, հասցվել «տրամաբանական» ավարտին»: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն այսպես […]

ԵՏՄ նիստին վարչապետը կմասնակցի

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատր Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը: «Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը»,-ասաց Է. Նալբանդյանը: Նա նշեց, որ որոշման նախագիծը համապատախան ընթացակարգով […]

Կարկտահարությունը լրջագույն խնդիր է. Փաշինյանը մանրամասներ ուզեց

«Հուսով՝ եմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք»,-այսօր Կառավարության նիստն այսպես մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգին անցնելը նա անդրադարձավ տեղի ունեցած կարկտահարությանը Արմավիրի մարզում: Նա Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ վիճակ է: Պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ արդեն ուղարկել են համապատասխան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար: «Վնասները չեն հասել մեծ ծավալների, բայց կան այգիներ, […]

Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին, որը առաջին անգամ վարում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ ներկայացվում են չզեկուցվող հարցերը: ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց հարց, որով 150 միլիոն դրամ գումար է հատկացվում նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Մկրտչյանն ասաց, որ քանի որ գյուղակադեմիայի խորհուրդը, որպեսզի կարողանա տրամադրել գումար վերանորոգման համար, խնդրեց վարչապետին անդրադառնալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված