Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ԱԳ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:





































