18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը: Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, […]

Շիրակի պետհամալսարանի աշխատանքից ազատված դասախոսները բաց նամակով դիմել են Վալերի Օսիպյանին

Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վարելի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինակությունների վերաբերյալ։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «2017 թվականի սեպտեմբերի 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 09.30-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պող. 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 14.05.2018թ.   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Կրթության նախարարը կգնա

Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան հարթակում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:   

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը: Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: […]

Նոր նախագիծ՝ շարժական տեսանկարահանող սարքերի մասին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օրենսդրական նոր նախաձեռնության մասին. Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՙ«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության […]

Եղբորս որդին իմ կողմից պատժվել է. Օսիպյանը մանրամասնել է

«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել»,-այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսի 1-ին իր եղբորորդու հետ կապված պատմությանը: «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, եւ դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»,-ասել է […]

Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հրապարակային ներկայացված մասերի հիման վրա, ասում է, որ ՀՀ կողմից ևս մեկ անգամ հնչեցվեց այն թեզը, որը հնչեցվում էր ամբողջ համաժողովրդական շարժման ընթացքում: «Պարոն Փաշինյանը ներկայացրեց այն համոզմունքը, որ արտաքին քաղաքականության բնագավառում կուրսի կտրուկ փոփոխություն չի իրականացվելու, և շարունակվելու է դիտարկվել […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի քաղաքացիներ

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված