30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուս խաղաղապահները ժամանակ են տվել Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին

Ռուս խաղաղապահները մինչև վաղը կեսօր ժամանակ են տվել Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը, հայտնում է Баграмян26-ը` հղում տալով արցախյան սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը եւ ուժի կիրառմամբ կվերականգնեն երթեւեկությունը։ Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որ վերջիններս զերծ մնան միջանցքի ապաշրջափակման գործողություններից։ […]

Թշնամին օրեցօր օղակ է ստեղծում. պաշարված ամրոցի վիճակում ենք. Փաստ

Ադրբեջանը չի դադարում սադրանքների շարքը: Վերջին շրջանում բնապահպանական պատճառաբանությամբ փորձում են մուտք գործել Արցախ, ավելին՝ հերթական անգամ նույն պատճառաբանությամբ փակում Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին: Հավելենք նաև, որ, այսպես կոչված, իբր լրագրողների, բլոգերների կողմից ևս Արցախ մուտք գործելու փորձեր եղան, որոնք կանխվեցին: Ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր մուտք գործելու ծրագրերը ևս կանխվեցին: Ռազմական փորձագետ […]

Հայաստանից Արցախ գնացող քաղաքացիները գիշերել են Գորիսում, այդ թվում կանայք ու երեխաներ

Արցախի ներքին գործերի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ «Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի […]

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։ Բեգլարյանի հրապարակած լուսանկարում երևում է, ինչպես է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակած ադրբեջանիցներից մեկը մի ձեռքով բռնել բնապահպանական պաստառ, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլեր»-ի ժեստը։ «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է […]

ՔՊ-ում փնտրտուք է: 4 թեկնածուի անուն է շրջանառվում. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել: Թերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը […]

Տրդատ Սարգսյանի հարսանիքի ճոխությունը զարմացրել է թիմին: Փաշինյանը անտրամադիր է եղել. Ժողովուրդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ […]

Որքան է «նստել» պետբյուջեի վրա ԱԺ պաշտոնյաների Կատար այցը. Հրապարակ

ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով եւ ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ […]

Փաշինյանը հանձնարարել է կատարել Ալիեւի հերթական պահանջը. Հրապարակ

Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։ Արցախի թերթի աղբյուրներից տեղեկացնում են, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում […]

Համբարձում Մաթևոսյանն այևս ՀՀ փոխվարչապետը չէ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված