22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանվել են

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է. Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել: Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ […]

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնի հայտնիներին

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Էրիկ Կարապետյանին, Միհրան Ծառուկյանին, Սոնա Շահգելդյանին, Սիլվա Հակոբյանին, Գարիկ Պապոյանին, Սոնա Ռուբենյանին, Լիդուշիկին, Դալիթային, Հրաչ Սիմոնյանին, DJ Բագրատ Տերտերյանին, հաղորդավար Աղասի Մելքոնյանին, “Unity production” ընկերությանը երեկ կառավարական առանձնատների համալիրում սահմանապահ գյուղերի շրջանավարտների Վերջին զանգին մասնակցելու, կազմակերպմանն աջակցելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր […]

Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր. Մնացական Բիչախչյան

 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հիշեցրել է փաստաթղթերը կարգի բերելու մասին: «Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար: Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով:  Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն: Երկրից դուրս […]

Ուշագրավ միջադեպ Ռոնալդուի մասնակցությամբ

Մադրիդի «Ռեալի»` մայիսի 25-ին կայացած բաց մարզման ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնդակով պատահմամբ հարվածել է տեղում աշխատող օպերատորներից մեկին, ով գտնվել է գովազդային վահանակների հետևում:                

Լևոն Մնացականյանն Արտակ Դավթյանին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար  գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։  Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Հարգարժան Արտակ Մաթևոսի. Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու […]

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ:  4-5 աստիճանով:

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպում է միջազգային դպրոցի սաների հետ (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 26-ին մեկնել է Դիլիջան եւ հանդիպում է UWC Դիլիջան» միջազգային դպրոցի սաներին։ Վարչապետը դպրոցի հայ եւ օտարերկրացի սաներին ներկայացնելու է կրթության մասին իր պատկերացումները, լսելու է աշակերտների եւ ուսուցիչների կարծիքները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված