23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով. ԱԳՆ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Բանաձև» հաղորդաշարին Հարց. Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ: Զոհրաբ Մնացականյան. Շատ ջերմ և շատ պրագմատիկ: Հարց. Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը […]

Ադրբեջանը սցենար ունի. պատրաստությունը սկսել է Նախիջեւանից. 168 Ժամ

«Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրրեջանն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում՝ ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, […]

Պաշտպանը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության հետ օրենսդրական նախագծերի համատեղ մշակումը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ: Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:           Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների […]

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել

Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում,  ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր Թբիլիսիում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության […]

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղված արդյունավետ քաղաքականություն: Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», հաշվի առնելով, որ դրանք ավելի […]

Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:  Դիմելով ներկաներին՝ վարչապետ […]

Պետությունը շահել է եւ կշահեր. «Տաշիրը» հրաժարվեց ԲԷՑ-ի կառավարումից

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը: Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում հասարակությանը: «Տաշիր […]

Ամենից առաջ աղոթք անենք իշխանավորների համար

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ եւ սրբությամբ. ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: (1 Տիմոթեոս 2:1-4)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված