Զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում. միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար. Գլխավոր դատախազություն
ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 05:15-ին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող […]





































