25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը․ «Փաստ»

Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ […]

«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։ Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո եւ ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։ Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն […]

«Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել: Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն: Միանգամից ասեմ, որ այստեղ […]

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից։ Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։ Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի ճակատագրից, ավելի կոնկրետ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների ճակատագրից, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ մեր ուղարկած տարբերակին […]

ՔՊ-ական պատգամավորը նշանադրվել է մեկ այլ ՔՊ-ականի օգնականի հետ․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր: Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը եւս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր եւ այս գումարման […]

Իսկ ո՞ւր է Հայաստանը․ «Փաստ»

Այդպիսի արտահայտություն կա՝ «դիվանագիտական լեզու»: Սովորաբար «դիվանագիտական լեզուն» գործածվում է քաղաքական հարաբերությունների «բարձրագույն լիգայում», բարձրաստիճան դիվանագետների քննարկումներում, հայտարարություններում, ասուլիսներում: Մյուս կողմից՝ երբ բարձրաստիճան դիվանագետներն սկսում են զգացմունքային բառեր ու արտահայտություններ գործածել, պետք է հասկանալ, որ բանը բանից անցել է կամ առնվազն բանը բուրդ է: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս այցելել էր Բաքու, որտեղ հանդիպեց […]

Իր որոշմամբ՝ ԲԴԽ-ն վերածվեց պատժիչ կառույցի. Հայտարարություն

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ միաձայն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախարարի ու փաստորեն նաև ԲԴԽ-ի կարծիքով՝ դատավորն էական կարգապահական խախտում էր թույլ տվել՝ հրապարակայնորեն կասկածի տակ առնելով դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել այն […]

Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին․ արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք, որովհետև երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ենթադրություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց «ինչ-որ արձագանք կլինի» Ադրբեջանից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ այս ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ «աշխատանքի […]

Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերի անկառավարելիությունը՝ դեմ ենք Ամուլսարի ծրագրի իրականացմանը. ՀԿ-ները հայտարարություն են տարածել

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, հայտնում ենք մեր խորը հիասթափությունը և դժգոհությունը Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված