Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում. Աբդուլլաևա
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/05/f647091ca749d8_647091ca75024.thumb_-300x199.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, հայտնում է Reuters-ը։ «Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլլաևան։