09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ Արմեն Գրիգորյան

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ այսպիսի հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մայիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է  Արմեն Գրիգորյանը։ «Իրականում […]

ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող» եզրույթները․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյան Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները․․․ Երեկ առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան: Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության […]

Ինչ է խոստացել Փաշինյանը Ադրբեջանին․ «Հրապարակ»

 «Ադրբեջանցիների լկտիությունը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, բանավոր խոստացել է Ադրբեջանին տալ Տավուշի մարզում 9-12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ 2 միջանցք Սյունիքում, որով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ։ Երեկ առավոտյան Սեւ լճի մոտ հաստատված հրոսակախումբը նախօրեի բանակցությունների հիման վրա իրերը հավաքել էր, որ հեռանա, սակայն մի քանի ժամից նորից քանդել են […]

Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում. «Փաստ»

«Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական […]

Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» ԲԿ-ի այցելուների թվի սրընթաց աճել է. «Ժողովուրդ»

«Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսևորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում և մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն: Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ […]

Ալիևը գաղտնազերծում է գործակալներին. «168 ժամ»

««Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։ Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի […]

Փաշինյանի «սև ցուցակը» կազմողները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարությունում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի դիրքերը ամրանում են: Այս երեք անձինք են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ մուտք ու ելք ունենում ու նրան զեկուցում երբեմն անցանկալի […]

Մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․ «Քչերն են նկատել, թե ինչպես ենք մենք մերժել մեր անցյալը: Այն կորել է ամեն ինչի համընդհանուր ժխտման մեջ՝ սկսած Արցախյան պատերազմի հերոսներից մինչև պատմական հիշողություն: Մենք կորցրել ենք ներկան: Այն հոսել է ինչպես «ավազը Արցախում սպանվածների մատների միջով»: Բայց ամենավատն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված