09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան․ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել

Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան․ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել ArmLur.am-ի տեղեկություններով, Արտաքին գործերի նախարարությունում բուռն քննարկումներ են։ ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։ […]

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն չունի՝ ինչ փաստաթուղթ է ստորագրում Նիկոլ Փաշինյանը

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն չունի՝ ինչ փաստաթուղթ է ստորագրում Նիկոլ Փաշինյանը Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը

«Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է: Պաշտոնական մասից գաղտնի հավելված է տեղափոխվել ևս 3 դրույթ, որոնք վերաբերվում են հայկական կողմի զիջումներին, որոնց համաձայնվել է վիզվածքը:   Կրկնում եմ՝ իրավիճակն ունի մեկ լուծում. վայրկյան առաջ ազատվել թուրքի ագենտ, թուրքի կոշիկ լիզող կապիտուլյանտ […]

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները». ՀՀ ՊՆ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ […]

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. Tert.am

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասել են ՊՆ-ից: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ այսօր կրակոցներ են եղել:

Նիկոլ Փաշինյանն որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են հայ–ադրբեջանական սահմանի հարցով ենթադրյալ փաստաթղթին։ «2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով […]

Փաշինյանը գրառում է կատարել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն: Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված