06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Խոսքս ուղղում եմ Ազգային ողղվածություն ունեցող քաղաքական ուժերին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետևելով քաղաքական անցուդարձին և տեսնելով ժողովրդի անտարբերությունը հասկանում եմ, որ մեր Ազգային դիմադրողականությունը գնալով և վերջնականապես ընկնում է, իսկ հուսահատությունը խորանում:   Ցավալին այն է, որ ժողովուրդը գտնվում է խորը թմբիրի մեջ, իր առօրյա կենցաղային խնդիրներով զբաղվում, կամ անհոգ զբոսնում, սրճարաններում ու ռեստորաններում վայելում կյանքը, իսկ այդ ժամանակ […]

Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության մեկ ճանապարհ է լինելու․ «Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն […]

Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն․ Yerkir.am

Իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն, գրում է Yerkir.am-ը: Կայքը, մասնավորապես, գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին պատկանող նորաբաց «Free News» կայքը, ինչպես հայտնի է, այս տարի հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում շահել էր Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունք։ Հենց սկզբից էր պարզ, որ այն ստանալու համար […]

«Պատիվ ունեմ» դաշինքը Արմավիրի մարզում

Հողը պիտի անմշակ չմնա, գյուղացին էլ պետք է լինի պետության ուշադրության առանցքում. հենց այս համոզմունքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այցելեցին Արմավիրի մարզ, շրջեցին ջերմոցային տնտեսություններում, զրուցեցին հողի մշակների հետ ու գրի առան նրանց խնդիրները։   2018-ից հետո գյուղացին Արմավիրում դիզվառելիք ու պարարտանյութ սուբսիդավորմամբ չի ստացել՝ նշեց արմավիրցիների մեկը՝ ցավով արձանագրելով, որ այսօր գյուղացին, թվում է, […]

«Որպես հայ կին, չեմ ուզում թուրքի առաջ կռանալ, ընտրելու եմ «Պատիվ ունեմ» Դաշինքին․ հարցում Քանաքեռ Զեյթունում

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով, քաղաքացիներից հետաքրքրվում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, և եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։   Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ենք զրուցել քաղաքացիների հետ։  Հարցվածների մեծ մասը որոշել […]

Պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին․ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները Կոտայքում էին

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, այցելել են Կոտայքի մարզ, հանդիպումներ ունեցել տեղի բնակիչների հետ և լսել նրանց խնդիրները։ Մարզի բնակիչները նշել են, որ իրենք չեն հոգնել աշխատանքից, պարզապես բոլորը սպասում են այն հուսալի առաջնորդին, որի շուրջ կհամախմբվեն։ Արթուր Վանեցյանը մատնանշել է գյուղոլորտի կարևորությունը, ընդգծել, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին, ինչի արդյունքում […]

ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը […]

ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը: «Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»: ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

Վարդենիսի տարածքից ժամկետային զինծառայող է անհետացել. գյուղապետ

Վարդենիսի տարածքից ժամկետային զինծառայող է անհետացել. գյուղապետ Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: «Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված