04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թշնամին ՀՀ տարածքից 6 հայ զինծառայող է գերեվարել, իսկ ԱԺ-ն աշխատանքը սկսեց ծափերով /տեսանյութ/

Թշնամին ՀՀ տարածքից ևս 6 հայ զինծառայող է գերեվարել, ԱԺ-ն աշխատանքը սկսեց խորհրդարան այցելած դպրոցականներին ծափերով ողջունելով Իշխող կուսակցությունից խայտառակ միջադեպին մասին խոսեց միայն Մակունցը՝ կատարվածի մեղքը բարդելով ՀԱՊԿ-ի վրա: 30 րոպե տևած ԱԺ նիստն ավարտվեց

Մենք 6 նոր գերի ունենք. Որտե՞ղ է քարոզարշավ անող թուլակամների թիմը. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք 6 նոր գերի ունենք: Վարդենիս- Քարվաճառի շրջանում: Որտե՞ղ է քարոզարշավ անող թուլակամների թիմը: Սա՞ է ձեր խոստացած ապագան: Թույլ պետություն ու անպաշտպան մարդիկ: Այո՞:   Հայաստանում կարող է լինել ապագա, եթե միայն այն լինի ուժեղ»։

Մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Վերջին 2 շաբաթվա դեպքերին քաջատեղյակ յուրաքանչյուրիս համար պարզ է, որ գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը։ 5000-ից ավել մարդու արյան գնով իշխանություն պահած չմարդը նախընտրական շրջանում վերածվել է «խաղաղության հրեշտակի» և հիմա էլ այսպես է շարունակում Հայաստանի ու մեր բանակի ոչնչացումը։ Հայաստանի, արցախյան հողերի […]

Ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի․ «168 ժամ»

«Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։ Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետև […]

«Սա արդեն պատերազմ չի, սա ուղիղ հողատվություն է». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն պատերազմ չի, սա ուղիղ հողատվություն է: Ադրբեջանցչն սկզբում տոտիկ-տոտիկ, իսկ հիմա՝ լոքերով է մտնում մեր տարածք, զինվորներ սպանում ու գերի վերցնում մեր տարածքում: Վաղը հայտվելու են տանկերն ու բայրաքթարները: Իսկ Հողատուն հրամայում է չկրակել, մտածում է ոնց կրուտիտ լինի ու էլ որ օլիգարխից փող վերցնի: Սա […]

Գեներալը Բաքվից հուսադրող լուրերով չի վերադարձել․ «Հրապարակ»

«Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր և մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիևին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սև լճից։ Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչև ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով […]

Հիմա տեղի է ունենում հերթական ներկայացումը՝ «ՀԱՊԿ-ն է մեղավոր սահմանի քաոսի համար» խորագրով․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած այսօրվա ելույթին, որտեղ նա նշել էր, թե իրենց չի գոհացնում ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը։ Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլը հասարակությանը կերակրել է այն թեզով, որ պարտության մեջ մեղավոր են նախկինները: Նրա աղանդի անդամները, փնթփնթալով, կուլ […]

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված