«Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно». Արցախի հարցը լուծե՞լ է, որ ճգնաժամը հաղթահարված է համարում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները չեն լուծել ճգնաժամը, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մեր 5000 զոհերին, Շուշին ու Հադրութը հետ է բերել, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի նվաստացումները հետ է բերել, Սև լճի տարածքից ադրբեջանցիներին դուրս է հանել, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներ թշնամու […]