29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», – ասաց Օհանյանը։ Նա նշեց, թե այս աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է ու պատվոգիր է տվել Փաշինյանի […]

Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանությանը շնորհավորել․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արշակ Կարապետյան, ո՞վ է […]

ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։ Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի […]

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ, Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ։  

ԼՀԿ-ն ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար․ «Հրապարակ»

«Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները եւ կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։ Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, […]

ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են․ «Հրապարակ»

«Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։ Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել […]

Մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում..․ Մետաքսե Հակոբյան

Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են ճանապարհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում… Ամենուր ադրբեջանական դրոշներ, ճանապարհին… մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում… Շուշին ամբողջովին քանդած, փոխված ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված