«Մի՛ արեք, արա՛, մի՛ խփի կնոջը․․․»․ լարված իրավիճակ Երևանի թաղամասերից մեկում
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։ […]





































