13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում… ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ կենսագրության մեջ իհարկե կան անհաջող… չէ`ՎԱՏ ֆիլմեր: Այս հարցում ռեժիսորները քիչ են տարբերվում քաղաքական գործիչներից`հանդիսատեսն է մեղավոր: Չի գալիս, չի նայում: Կործանված, «մեծ արվեստ» չհասկացող ապերախտ հանդիսատես։ Բայց իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում… Ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»

Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից. Արարատ Միրզոյան

Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է՝ շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ «Մենք […]

Քանաքեռում սպանված «Տյուշի» չորս որդիները ձերբակալված են

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ «Տյուշի» բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում […]

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309, մահվան՝ 78 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 12-ի […]

«Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը»․ ՀՀ ՄԻՊ

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն) Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու […]

Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական․ Արմեն Աշոտյան

Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։ Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։ Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, […]

Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Տիգրան Բալայան

«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։  «Տարածաշրջանային խաղաղությունը և զարգացումը՝ Հայաստանի ռազմավարական նպատակ Լրանում է Թուրքիայի աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ավարտի առաջին տարելիցը։ Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի կողմից իրականացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված