11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած պարտության սիմվոլ կապիտուլյանտները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած, Սյունիքի բարձունքները բանավոր պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնած, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ Սովետական Ադրբեջանի տարածք համարող, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանող, Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարող պարտության սիմվոլ կապիտուլյանտները»։

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ անդամներ Հայկ Դերզյանը և Նարինե Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներ. հայ գերիների  հարցով  Ալեն Սիմոնյանի գնահատականը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:  

Հայկական ավիացիայի համար ԵՄ երկինքը կշարունակի փակ մնալ. Եվրահանձնաժողովը թարմացրել է թռիչքային անվտանգության «սև ցուցակը» (168.am)

Դեկտեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: EaDaily-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը: Փոփոխությունների համաձայն՝ 97 ավիաօպերատորների արգելվում է թռչել Եվրոպայի երկնքով, ինչն ավելի քիչ է, քան նախկինում նշված 103-ը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլդովական մի […]

ԱԺ-ն փակ նիստով գերիների հարցով քննարկում է անցկացնում

Ազգային ժողովը փակ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում է անցկացնում։ Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, թե առաջարկել են քննարկմանը մասնակցի ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն […]

Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել կարողանում են, բայց սահմանին ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել․ պատգամավոր

Այս իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չջղայնացնեն թշնամուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է […]

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ․ «Լույս» հիմնադրամ

Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով։ Ընդ որում, Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նկրտումները հմտորեն քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ փորձելով միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իբր այդ միջանցքը էական նպաստ է բերելու Արևելք-Արևմուտք առևտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։ Հիմնվելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ծանրաբեռնվածության և […]

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե գերիների վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված է

ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մի զրույցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված