Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Քայլ երրորդ. նոր համակարգեր Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։ Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։ Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։ […]





































