13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի առաջին խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է

Kicker պարբերականը հրապարակել է Բունդեսլիգայի առաջին խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Դրանում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է։ Մխիթարյանից առաջ է անցել եւ առաջին տեղում է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան: Երրորդը «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերն է։

ՀՀ Նախագահը մեկնել է շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է  շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 

Հանդիսատեսը գնահատեց հայ մասնակցչի հուզիչ կատարումը Голос-ում /վիդեո/

Ռուսական «Голос» նախագծում նախօրեին մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: Մարզիչ Բաստայի թիմից բեմ դուրս եկավ նախագծում մնացած վերջին հայ մասնակիցը՝ Մարիա Երոյանը։ Նա հրաշալի կատարեց «А напоследок я скажу» երգը: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում իր մրցակցություն՝ Էրա Կաննին Մարիան հաղթեց, սակայն Բաստայի տված միավորների Շնորհիվ Կանն անցավ եզրափակիչ փուլ, իսկ Մարիան դուրս մնաց նախագծից։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Շվեյցարիայում ավարտվեց: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա գրել է, որ Իլհամ Ալիեւը հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը շփվում է համանախագահների հետ: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 

«Քաջերի հարությունն է մահը» …

Խորը Ցավով տեղեկացանք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը, ով հանդիսանում էր ՀՀ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի մարզիկներից: Նա լավ ընկեր էր, լավ մարդ, սիրված մարզիկ և […]

Ադրբեջանը մեկ շաբաթում 13 զոհ է տվել

Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային […]

Պուտինի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Թուրքիայի վարչապետը կոշտ արձագանքելով Պուտինի հայտարարություններին, ասել է, որ այդ խոսքերը լուրջ չի ընդունում, գրում է Ermenihaber.am-ը։ «Պուտինի խոսքերում սովետական մտածելակերպ եմ տեսնում: Հավանաբար նա դեռ ԿԳԲ-ական օրերում է մնացել: Սակայն ԿԳԲ-ական քարոզչության ժամանակներն անցել են: Նրա ասածներին ի պատասխան ես […]

Երբ է գալու երկուշաբթին, որպեսզի մեզ լիարժեք մարդ զգանք մեր երկրում

Սիրելի Հայրենակիցներ։ 2014 թվականի Նոյեմբերի 29-ին Հայաստանյան ամենաօրինապահ պետավտոտեսուչի կոմղից տուգանվել եմ 5000 դրամ, այնուհետև չսիրելով տուգանված ակտը ինձ մոտ պահել, այն վճարել եմ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ այսինքն մի քանի օր հետո։ Ինձ համար հանգիստ ապրում էի, մեկ էլ այսօր պարզում եմ, որ հաշիվներս կալանքի տակ են հիմքը՝ վերոնշյալ ակտը, որը ես պարտաճանաչ վճարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված