16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ազատվել է աշխատանքից եւ նշանակվել դեսպան

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի հրամարագրով  Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:  

«Իսլամական պետությունը» մեծ եկամուտներ ունի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը հայտարարել է, որ իրենք չեն կարող ստուգումներ իրականացնել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նավթի արտահանման ուղղությունների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Նա նշել է, որ ԻՊ-ը մեծ եկամուտներ ունի տարբեր ռեսուրսների շնորհիվ։ «Ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում օկուպացված տարածքների նավթի և այլ բնական պաշարների […]

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վաղը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով (փետրվարի 11-12-ը) կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում […]

Ձերբակալվել են Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակվողները

Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքում ձերբակալվել են Ստամբուլում հայ տարեց զույգի վրա հարձակված հանցագործները։ Այդ մասին գրում է թուրքական «Հուրիեթը»: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել, թալանել նրանց, կապել «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում Փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:   Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -20.00C (1972 թ.) • Օդի միջին […]

Տանտերը տղային սեռական առաջարկ է արել. Փաստինֆո

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ նախօրեին  «գլխուղեղի ցնցում հարցականով, ձախ կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Վաղարշապատ» ԲԿ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, ով հայտնել է, թե գողություն կատարելու համար իր տունը են մտել ու ծեծել իրեն: Երիտասարդը հայտարարել է նաև, որ իրենց հափշտակել են 50 000 ՀՀ դրամ գումար: Պարզվում է, որ իրադարձություններն այլ կերպ են […]

Վարդենյաց լեռնանցքը միակողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են,  որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից: Ապարանում, Արագածում, Ալավերդիում և Դիլիջանում  տեղում է  թույլ  ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Կրկին սադրիչ գործողություններ՝ շփման գծում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված