Մյունխենում հայ դիվանագետը «նեղն է գցել» Ադրբեջանի նախագահին
Այս տարի Մյունխենյան ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ «Կլիման և էներգետիկ անվտնագությունը» նիստին։ Սակայն, այս խորագիրը չխանգարեց Ալիև կրտսերին խոսել ոչ թե բնապահպանության և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ, ինչն իրենից, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին նիստի տարակուսած մասնակիցները, այլ այն մասին, ինչի վրա Ալիևը սևեռված է. հայկական այսպես կոչված ագրեսիան և հայերի կողմից իբր գործված այլ հանցանքերը, որոնք իր կարծիքով խոչընդոտում են […]