30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա. Սեյրան Օհանյան

Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա, սակայն, ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վտանգի մասին խոսքերը կարող են մանիպուլացիոն լինել՝ «խաղաղության օրակարգը առաջ տանելու համար»։ «Այս իշխանությունները, փոխանակ ամրապնդեն մեր դիրքերը, մտածում են խաղաղության օրակարգի, հայելային հետքաշման մասին», – […]

Ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակ. ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց

Ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։ «Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի […]

«Ալիևին «կառուցողական» համարել եք դուք…Հիմա եկել ո՞ւմ վրա եք «մուննաթ» գալիս, տո այ կապիտուլյանտներ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիեւին «կառուցողական» համարել եք դուք։ Կապիտուլյացիան ստորագրել եք դուք։ Սյունիք ադրբեջանցուն «վիզա» խփել եք դուք։ Հայաստանի 41 քառ.կմ տարածք թուրքին զիջել եք դուք։ Թուրքիայից «դրական ազդակ» ստացել եք դուք։ Ադրբեջանի 5 կետերն ընդունել եք դուք։ Հիմա եկել ո՞ւմ վրա եք «մուննաթ» գալիս, տո այ կապիտուլյանտներ»։

Ակնկալում ենք` ԵԱՀԿ համանախագահությունը կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով. Միրզոյան

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», – ասաց նախարարը։ Միրզոյանը հիշեցրեց ադրբեջանական […]

Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ. ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի ընտրությունների կամ աղամանների վրա. Աշոտ Ղուլյան. «Իրավունք»

Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին՝ կրկին փորձ անելով Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել: Ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անթաքույց են հայտարարում, որ Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանի […]

Հուսահատեցնող է մեր պաշտպանության համակարգի անհամակարգ վիճակը. ինչո՞ւ ենք բանակ պահում». «Ազգ»

Որեւէ նորմալ երկրում, հատկապես ցավալի պարտությունից հետո, խելացի որեւէ կառավարության առաջին գործը լինելու էր պարտության խորքային պատճառները ուսումնասիրելը։ Այդ նպատակով նման կառավարությունները պատվեր են իջեցնում մասնագետ հետազոտողների տարբեր, այդ թվում՝ միջազգային անկախ հիմնարկների համար, որպեսզի պարզվեն ռազմավարական ու մարտավարական բոլոր սխալները, բացթողումները, պատասխանատու անձանց զանցանքներն ու հանցանքները։ Մինչդեռ մերոնք, իշխանական եւ ընդդիմադիր թեւեր, լրջագույն այդ […]

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմությանը փակ ֆորմատով հանդիպման առաջարկ է արել. Ռուբեն Ռուբինյանն է միջնորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հանդիպման առաջարկ է արել։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարեց, որ քննարկում է ունեցել վարչապեետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ «Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանն առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի ու ընդդիմադիր խմբակցությունների միջև. ընդդիմադիր մեր խմբակցություններն ասել են, որ այդ […]

Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել։ «Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել», – դիմելով ընդդիմությանը՝ ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված