15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվի հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում: Նշենք, որ փաստաթղթում խոսվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նշվում է, որ այն պետք է անցկացվի մեկ տարվա ընթացքում: Փաստաթղթում որեւէ թվային ցուցանիշ չկա: Ծրագիրն ամբողջությամբ ներկայացված է ստորև.  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 […]

Ստուգումների եւ հետազոտությունների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք խախտումներ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը 2018 թ.-ի ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգումներ եւ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել հանրային սննդի, առեւտրի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դրանց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված […]

Վարչապետը խոսել է վերջին օրերի թանկացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին և կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: Վարչապետը գրել է. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»:  Ինչպես գիտենք,  Ազգային […]

Արարատ Միրզոյանը խոսել է իր՝ Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկի մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով  «թիվ մեկ բորտով» իր՝ Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկին: Նա գրել է. «Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 […]

Վայոց ձորը բոյկոտում է

Արագած Սաղաթելյան.ՀՀԿ-ականը որպես ԲՀԿ-ական նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման հարգելի նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan բողոքի ալիքները Վայոց Ձորից արդեն հասնում են այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ընդդիմություն լինելով, ոստիկանական “դուբինկայի” համը տեսնելով, ԱԱԾ -ի կեղտոտ “նաժիմ”ի տակ ապրելով, շարունակել են ամեն կերպ օգտակար լինել հայրենի Վայոց Ձոր մարզին: Ես […]

Իսկ հետո քո մեծապատիվ կուսակիցները Հայաստանի հպարտ քաղաքացիներին կանվանակոչեն ՛՛համբալներ՛՛ ու քաղաքապետ, մարզպետ կամ նախարար կդառնան

Մի բան է, երբ դու ընդդիմություն ես և դուխով պահանջում ես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ազատել քաղբանտարկյալներին, վերացնել կուտակային հիմնադրամի համար գանձվող վճարները, պահանջում ես Արմեն Սարգսյանից տեղեկանք ներկայացնել, և մի այլ բան է, երբ դու իշխանություն ես: Իշխանություն դառնալուց հետո պետք է դուխով քո դիրքորոշումը 180 աստիճանով փոխես ու հրաժարվես քո հռչակածն […]

Իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները

Գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը ընդլայնելու նպատակով կառավարութունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման համաձայն՝ իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից […]

Սուպերմարկետներում մսի գինը բարձրացավ 600 դրամով

Էսօր բոլոր սուպերմարկետներում մսի գինը բարձրացավ 600 դրամով։ Հուլիսի 1-ից անցնելով սպանդանոցային մորթի՝ գրեթե բոլոր վաճառքի կետերում կթանկանան։ Հաստատ օրենսդրական միջամտություն է պետք, որպեսզի տեղական միսը մրցունակ դառնա, այլապես ներմուծված տավարի մսի ինքնարժեքն ԱԱՀ֊վ կազմում է 2400 դրամ։ Իսկ եթե մորթ եղավ շատ, արդեն կաթնամթերքի դեֆիցիտ կունենանք։  Ասացի զգուշացնեմ։ Հարություն Մնացականյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ