Ովքե՞ր են Ազգային ժողովի ընտրությանը մասնակցող 11 ուժերը
Ազգային ժողովի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ 11 քաղաքական ուժ արդեն մասնակցության հայտ են ներկայացրել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի կազմում են «Քաղաքացիական Պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների քաղաքական թիմերի անդամներ, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ ու հանրային դեմքեր։ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակում են. Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը, […]





































