03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին,եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի,ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով,եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։ Ի տարբերություն Թուրքիայի,Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի […]

Բլինչիկդ կե’ր, իմ լավ ընկեր. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Ինչքան ուզում եմ լռել մինչեւ ամսի 8-ը, բայց ստիպված եմ արձանագրել՝ Պետություն (դեռ) կա՝ պետության ղեկավար չկա։ Պետական ինստիտուտներ (դեռ) կան, աշխատացնող չկա։ ԱԳՆ-ի հաղորդագրություն (արդեն) կա, ԱԳ նախարար չկա։ Ադրբեջանական հակաքարոզչություն (միշտ) կա, Նիկոլի էջից բացի ուրիշ ռեսուրս չկա։ Մնացածը՝ ամսի 8-ից։ #բլինչիկդ_կեր_իմ_լավ_ընկեր»։

Ավետման լույսը. Ճրագալույցի պատարագ

Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ  Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի […]

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է ապատեղեկատվության և լկտի ստի միջոցով իբր սեպ խրել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է ապատեղեկատվության և լկտի ստի միջոցով իբր սեպ խրել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններում։ Տխմարների ծախսած հսկայական ռեսուրսները և ջանքերը մի վայրկյանում ջուրն ընկան ընդամենը նվաստիս մի լուսանկարով և Իրանի բարեկամ ժողովրդին զորակցությամբ»

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման․ Լավրով

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման: «Խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները և այդ գործողություններն արժանի են դատապարտման»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության […]

ՀՀ իշխանությունները ոչ միայն ձեռնպահ մնացին արձագանքից, այլ ծաղրեցին նրանց, ովքեր համարձակություն ունեցան արտահայտվել. Արթուր Դանիելյանը` իրանցի գեներալի սպանության վերաբերյալ արձագանքի մասին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու դրան ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությանը:   Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շաբաթների ընթացքում տեղի է ունենում այն, ինչ ես կանխատեսում էի 2-3 տարի առաջ: Արցախի Հանրապետությունն աստիճանաբար դառնում է ոչ […]

Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի վայր է […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել` հատուկ ցուցումներով

Պաշտպանության նախարարությունում ԶՈւղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են […]

Ցավոք մեր երկրում երթևեկության պայմաններն անտանելի են ու մարդիկ հաճախ խախտումներ են անում ակամա, իրենցից անկախ պատճառներով. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Բալային համակարգը իրավական առումով աբսուրդի ժանրից է և խոցելի։ Միևնույն իրավախախտման համար մարդուն կարելի է պատժել կամ դատել միմիայն մեկ անգամ։ Սա դեռևս Հին հռոմեական իրավունքից եկող և միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթերում ամրագրված կանոն է, որոնց միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ «Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ