03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

ԱՄՀ արձանագրե՞լ է, թե՞ կանխատեսել. Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. 168.am

168.am-ը գրում է․ «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը հաճախ է գրառումներ կատարում կամ հայտարարություններ անում տնտեսական տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք հետո իրեն դնում են անհարմար դրության մեջ։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ շատ մակերեսային պատկերացումներ ունի տնտեսության մասին, կա՛մ փորձում է օգտվել հասարակության չիմացությունից։ Եթե ընդդիմադիր գործչի պարագայում նման վարքագիծն ինչ-որ տեղ հասկանալի էր, […]

Վիճակագրությունը ճկուն է և երջանկացնող․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Եթե ՀՀ դրամն արժևորվի ԱՄՆ դոլարի համեմատ (2019-ին այդպես էլ եղել է), արտագաղթը շարունակվի (շարունակվել է), ավտոներկրումների ու հարկային վարչարարության միջոցով ՀՆԱ–ի թիվը նոմինալ մեծանա դրամով ու արժևորված դոլարի վերածվի (2019–ի պատկերը), հարևան Վրաստանում լարին արժեզրկվի դոլարի համեմատ (անցած տարի այդպես էլ եղել է), իսկ Ադրբեջանում բնակչության նվազում չլինի (որոշ գնահատականներով՝ նույնիսկ աճի) ու ադրբեջանական մանաթը դոլարի համեմատ […]

Տեքստը տրվել է «Դիանային» և նա գերազանցիկի պես անգիր կարդացել է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։ Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․ -Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։ Ինչո՞ւ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։ Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ […]

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը․ Արսեն Բաբայան

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը գրում է․ «ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը Արդյոք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։ Ազգային ժողովի պաշտոնական կայքում սույն նախագծի պատմության բաժնում թեպետ առաջարկների ամփոփոթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ […]

Սյունիքում և Լոռիում հրդեհներ են բռնկվել

Հունվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մասնավորապես` Լոռու մարզի Քարաբերդ գյուղում՝ 6 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 300 քմ, Լեռնաձոր գյուղում՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և […]

Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ որն է հայտնի «կախարդական փայտիկը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: Գիտելիքահենք աշխատանքն է այն «կախարդական փայտիկը», որով լուծում ենք եւ պիտի շարունակենք լուծել մեր խնդիրները»,-նշել է նա։

Սուլեյմանին ցուցակի սկզբում էր․ հին աշխարակարգը մեռնում է․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Միջազգային հարաբերություններում կարեւոր փոփոխություններ են կատարվում, ու այդ փոփոխությունների տեմպը սրնթաց արագանում է։  Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։ Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբեւեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբեւեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ […]

237 մլն՝ Աշխատանքի և սոցհարցերի նախարարությունում պարգևատրումներին․ Antifake

Antifake.am-ը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2019-ին ստացած պարգևավճարների մասին հարցում է ուղարկել antifake.am-ը։ Պատասխանից պարզվել է, որ նախարարության հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ստացել են ընդհանուր առմամբ 7,981,923 դրամ: Նույն ժամանակահատվածում նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին հատկացված պարգևավճարների չափը կազմում է 16,070,069 դրամ: Ընդ որում՝ եթե համեմատենք պաշտոնյաների աշխատավարձի և […]

ՀՀ-ում բացահայտ նկատվում են դիկտատուրայի սաղմեր, որի շահերն ամբողջությամբ սպասարկում են գործող վարչակարգին

Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»: Գարեգին ՆԺԴԵՀ Ժամանակակից աշխարհում սոցիոմշակութային կյանքի այլ ոլորտների նման քաղաքական կյանքում ևս բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն […]

Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել. news.am

Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։ Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը պատմեց, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված