26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հիմա պատմությունը կրկնվում է։ Նիկոլը նույն գետն է մտնում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1996-ին Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր, որ նախագահի ընտրությունների ժամանակ իր հիմնական մրցակիցը կոմունիստ Բադալյանը լիներ, այսինքն այն ժամանակվա Հին ու Նոր Հայաստանի պայքարի տեսք ստանար մրցակցությունը։ Քարոզչության առումով դա իր համար ամենանախընտրելի տարբերակն էր։ Մյուս կողմից կստանար Ելցինի աջակցությունը, ում մրցակիցն իրոք կոմունիստ Զյուգանովն էր, համ […]

Կորոնավիրուսով վարակված հղի կինը երեխա է ունեցել․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․ «Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:  Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:  Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ: Առողջություն […]

Տնտեսությանը չափից դուրս վարկերով ծանրաբեռնելը թանկ կնստի բանկերի վրա. 168.am

168.am-ը գրում է․ «Վարկերի հաշվին տնտեսությունն այս վիճակից հանելու կառավարության քայլերը գուցեև պարտադրված են. պետության ներքին հնարավորությունները շատ չեն, իսկ այս պահին դրսից, ինչո՞ւ չէ, նաև ներսից ներդրումներ սպասելն անմտություն է։ Մնում են վարկերը։ Բայց վարկերի միջոցով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Առավել ևս, այսօրվա անորոշությունների պայմաններում, երբ հայտնի չէ, թե ինչ […]

Արամ Ա-ն դիմել է հայ հոգևորականներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՂՄԷ ՅՈՐԴՈՐ Ու ԳՆԱՀԱՏԱՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈւՆ Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։ […]

Վեհափառի հայտարարությունից հետո սկսված արշավն ուղղորդված է․ Վանեցյան․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Կաթողիկոսի վերջին հայտարարությանը հաջորդած զարգացումներին, ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և Արցախի ընտրությունների: Պարոն Վանեցյան, Հայաստանի հանրային օրակարգում բուռն զարգացումներ են, հնչեղություն ունեցող հարցերի պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով, որ քաղաքական հայտ եք ներկայացրել՝ հանրային օրակարգում ի՞նչ առաջնահերթություններ եք […]

Ոչ թե 29, այլ 100 մլն դրամի պարգևավճար․ Մարությանը կրկին ստում է․ «Հրապարակ»

«Հայկ Մարությանը կրկին ստում է ՝ ոչ թե 29 միլիոն դրամի պարգեւատրում են ստացել Երեւանի քաղաքապետարանում, այլ առնվազն 100 միլիոնի։ Արդեն մամուլը ներկայացրել է, որ Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն այս ծանրագույն օրերին եւս քաղաքապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են 29 միլիոն դրամով։ Համապատասխան ցանկում ներկայացված են շուրջ 100 պաշտոնյա, ում պարգեւատրել է Հայկ Մարությանը, սակայն դա ամբողջական […]

Սկանդալ և անգործություն՝ Ցեղասպանության տաելիցի նախօրեին. «Հրապարակ»

«Կրթության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։ Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Մեր […]

Հարյուր հազարավոր մարդիկ հասկացել են, որ չարաչար սխալվեցին, իշխանության բերելով Փաշինյանին եւ ալեններին․ Մարգարիտ Եսայան

Ամենայն հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ի դեմ իշխանությունների կազմակերպած տեղեկատվական արշավի շուրջ զրուցել ենք ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։ Տիկին Եսայան, երբ օրերս Կաթողիկոսը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի վտանգներով պայմանավորված պետք է առավել ուշադիր լինել անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Նշել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Այս հայտարարությունից հետո վարչապետի խոսնակը […]

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ. «Ժողովուրդ»

«Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղեւորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է եւ հնարավոր «ժուչոկներից» հեռու: Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: […]

Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է

Պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին ստորագրել է որոշում, որով հանել է մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մանսակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվությունը։ Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։ Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ