Եթե սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքի, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Ավինյան
Եթե մենք տեսնենք, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ […]





































