16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ո՞րն է քաղաքացու մեղքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հարցեր է ուղղել վարչապետին

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը դիմել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին և մի շարք հարցադրումներ է արել՝ խնդրելով այդ հարցերը տալ վարչապետին: «Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին Առաջիկա բրիֆինգի ժամանակ վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. 1. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում […]

Հայտարարում ենք #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը. Վահան Բաբայան

Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, և վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան և ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել և հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որևէ ակցիա և խոչընդոտեցին մեր գործունեությանը։ Լրագորղների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը։ […]

Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկրում արտակարգ դրություն է, առանց չափազանցության՝ աղետ։   Ու եթե առաջին մի քանի գրառումները դեռ կարելի էր հիմնավորել բացատրական աշխատանքի անհրաժեշտությամբ, ապա երեկվանից այս ամենն արդեն լրիվ հակառակ ազդեցություն է ունենում. Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա։   Իր համար կոմֆորտի զոնան միտինգ անելն է։ Եւ ցանկացած […]

Եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր նոր մարտի 1 կազմակերպել. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Անկարող եմ զսպել զայրույթս եւ չանդադառնալ այս ստորությանը, ինչն անվերապահ պաշտպանվում եւ խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միայն մոլագար սադիստը հեղաշրջումով զավթած իշխանությությունը պահելու համար կարող էր պաշտպանել նման վայրագությունը։ Համոզված եմ, եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր մի նոր մարտի մեկ […]

Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իր իսկ հայտարարած «ֆլեշ մոբի» շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի։ Դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է։ Հետո […]

ԱԺ-ում իրար ծեծեցին Փաշինյանը փախավ, բա որ մի «սնարյադ» գա՝ ի՞նչ է անելու.Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Հայելի» ակումբում խոսել է կորոնավիրուսի համավարակի, ստեղծված իրավիճակի ու Կառավարության կողմից դրա տարածման կանխարգելման նպատակով իրականացվող քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում.

« Ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարանտին, մարտ 2020 Երբ մենք դիմակ էինք կրում, պրն աննախադեպն ու իր կառավարությունն առանց դիմակի էր: Հիմա ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս»:

Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան

Ինչպես են որոշվում կորոնավիրուսի վերաբերյալ օրվա թվերը. կա մի գերհզոր մարդ, ինքը որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք ենք մենք արձանագրելու: Եթե որոշվի 500 […]

Արման Թաթոյանի հորդորը Նիկոլ Փաշինյանին

Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։ Քանի որ ՀՀ վարչապետը […]

Ես ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ Ապրիլյանի զեկույցը կազմելիս. Գորգիսյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ ավարտեց իր աշխատանքը. կարող եմ ասել, որ աշխատանքները ընդհանուր առմամբ ընթացան կառուցողական, բայց վերջում մեր գործընկերները կարծես փոխեցին իրենց որոշումը եւ մոտեցումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: «Հայտնի պատճառներով ընդամենը երկու նիստ բաց ենք թողել, իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ