20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյանը՝ Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելու մասին

Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն: «Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս […]

ԿԳՍՄՆ-ն ձախողել է քննարկումները և միանձնյա որոշել․ Վահրամ Մելիքյան․ «Հրապարակ»

«Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Մենք խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։ – Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ – Այո՛, Մայր Աթոռ […]

Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է

Politeconomy.org-ը գրում է․ «Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը: Չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձևավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից: Նախ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առևտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչև […]

Զոհրաբ Մնացականյանն Արցախում է

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Արցախի ԱԳՆ-ում նախարար Մնացականյանին դիմավորեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը»,-գրել է նա:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք և 9 մահ

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք: Այս մասին հայտնում է է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 900-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 477 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 4-ի […]

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել․ «Հրապարակ»

«Մենք տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում […]

Պատրաստվեք, սկսվում է․ նախազգուշական կրակոց․ «Հրապարակ»

«Այս իշխանությունը, պարզվեց, մանր-մունր, վրեժխնդիր քայլերի մեծ վարպետ է։ Սահմանադրականի 3 դատավորին տուն ուղարկելը կորոնավիրուսի դեմ պայքարից, երկրի տնտեսությունը զարգացնելու վեհ նպատակից բարձր դասող վարչախումբը հիմա էլ ձեռնամուխ է եղել թեթեւ կսմիթներով, փոքրիկ շանտաժներով մամուլի եւ խոսքի ազատության դեմ պայքարելու գործին։ Երեկ իշխանական պատժիչ ջոկատն այցելել է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզ» եւ TV 5։ Ոչ, […]

Կալանքի տակ են պահում Ծառուկյանի դեմ ցուցմունքի հույսով, որը չի արդարացել․ «Հրապարակ»

«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։ Մեր տեղեկություններով, սակայն, մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել՝ Մանուկյանը թե՛ մինչեւ կալանավորվելը, թե՛ դրանից հետո ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր […]

Ռուսամետներ-ռուսատյացներ բաժանման գինը կարող ենք վճարել պետության կորստով․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։ Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է […]

Ցուցում է տրված ամեն գնով ձերբակալել ինձ. Գևորգ Պետրոսյան

Ըստ որոշակի աղբյուրի, ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա նշել է. «Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում… Բա որ հանկարծ հայտնվենք նույն կամերում… Սա է Փաշինյանի Հայաստանը: Ազգային անվտանգության իրական խնդիրները նրան չեն հետաքրքրում, ինքը պինցետով ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ