22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կալանքի տակ են պահում Ծառուկյանի դեմ ցուցմունքի հույսով, որը չի արդարացել․ «Հրապարակ»

«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։ Մեր տեղեկություններով, սակայն, մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել՝ Մանուկյանը թե՛ մինչեւ կալանավորվելը, թե՛ դրանից հետո ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր […]

Ռուսամետներ-ռուսատյացներ բաժանման գինը կարող ենք վճարել պետության կորստով․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։ Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է […]

Ցուցում է տրված ամեն գնով ձերբակալել ինձ. Գևորգ Պետրոսյան

Ըստ որոշակի աղբյուրի, ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա նշել է. «Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում… Բա որ հանկարծ հայտնվենք նույն կամերում… Սա է Փաշինյանի Հայաստանը: Ազգային անվտանգության իրական խնդիրները նրան չեն հետաքրքրում, ինքը պինցետով ու […]

«ՍԴ-ն արդեն մերն է»․ Արարատ Միրզոյանը համոզել է Փաշինյանին․ «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որով դադարեցվում է ՍԴ 3 անդամի լիազորությունները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրենքի պահանջն է։ Նախագահ Արմեն Սարգսյանի հապշտապ հայտարարությունը՝ օրենքն ընդունելու օրը, որ ինքը չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը։ Նրա հետ պայմանավորվել են, որ ինքը հայտարարում է այդ […]

«Դե հիմա Նիկոլի «85%-ոց» վարկանիշի մումիան ֆորմալինից հանեք, փռեք արևի տակ ու թողեք իր բնական ճանապարհով նեխի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցհարցումային հաճույքաճղտիկ ապրող նիկոլական քարոզչամեքենային հիշեցնեմ նույն կենտրոնի արված հետազոտական վերջին տվյալները ժողովրդի վիճակի մասին: Համաճարակի ընթացքում բնակչության 68%-ի սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է: Բնակչության 61%-ը չի ստացել պետական որևէ աջակցություն: Հարցվածների մոտ 1/3-ը գործազուրկ է դարձել համավարակի ընթացքում: Դե հիմա Նիկոլի «85%-ոց» վարկանիշի մումիան ֆորմալինից հանեք, […]

Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» Հ/Ը-ում են. Ագնեսսա Խամոյան

Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» Հ/Ը-ում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության մեկնաբան Ագնեսսա Խամոյանը: «Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» Հ/Ը-ում են, ամոթ ա ամոթ»,-գրել է նա: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ եթերի ընթացքում դիմակ չեն կրել մեկնաբանները: Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի […]

ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն եւ պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։ Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանի պաշտպան […]

Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:  «Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, […]

Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։ Այս մասին հայտարարություն են տարածել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Հարգելի պարոն նախարար Arayik Harutyunyan, Ձեզ դիմում են Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» […]

Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նա, մասնավորապես, գրել է.   «Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված