19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնել է արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների […]

«Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում, վստահ եմ, որ տիրապետում են ՊՆ–ում, ԶՈՒ գլխավոր շտաբում»․ Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։ Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության […]

«Մի տեսակ «ո՞ւմ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար): Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա… Ինչո՞ւ. 1. […]

Կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը ծախսել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են […]

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Թասիբ ունեցեք, ամոթ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թասիբ ունեցեք,ամոթ է: Ադրբեջանական քարոզչությունն ու Փաշինյանի պատվերով ստեղծված ԱԺ հանձնաժողովի նախագահը նույն կարծիքն են ասում կովկասցի թուրքերի Յաշմա ջոկատի իբր թե հաջողության վերաբերյալ: Թասիբ ունեցեք,ամոթ է: Սա էլ կանցնի ու Հայկը կտապալի ոսոխ Բելին»:

Ես որոշել եմ խոսել ու ներկայացնել՝ ինչ է իրականում տեղի ունեցել 2016 թ. ապրիլին. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի թեմային: Նա գրել է. «Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երևի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Թերևս, առավել շատ անտանելի է նրանց համար, ովքեր այդ օրերին […]

Քաղաքական ամլության երկու տարի…

YerevanToday.am-ը գրում է.  Պարադոքս է. առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, ավելին՝ եռքից քլթքլթում է, մինչդեռ բովանդակային առումով ամլություն է:  Եթե արտաքին դրսևորումներն ես դիտարկում, իսկապես էլ «իրադարձային հրավառություն» է, է՛լ Երևանի ավագանու արտահերթ ընտրություն, է՛լ ԱԺ արտահերթ ընտրություն, է՛լ դատավորների «վեթինգ», է՛լ «սահմանադրական հանրաքվե», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ