19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Լանզարոտեի կոնվենցիան «միս ու արյուն» է ստանում. «Փաստ»

Ինչպես հայտնի է, մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին: Հիշեցնենք, որ հապճեպորեն անցկացված այս փաստաթղթի շուրջ լայն քննարկում տեղի […]

Համավարակը թանկ նստեց Արսեն Թորոսյանի վրա. ինչի վրա է ծախսվել 19 մլն դոլարը․ 168․am

168․am-ը գրում է․ «Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։ Իհարկե, դա վաղուց պետք է լիներ, երբ պարզվեց, որ նախարարը ոչ […]

Չէր լինի ողբերգություն, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին երեխաներով․ «Հրապարակ»

«Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։ Պարզ է դարձել, որ երեխաներն անպաշտպան են եղել, ու չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին նրանցով։ Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել է Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբեր գտնվել։ Մարզպետ Հայկ […]

Տնտեսական անկումը նոր թափ է հավաքում․ «Ժողովուրդ»

«Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության […]

Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ. Ռուբեն Մելիքյան

Եթե էս քանի օրը ես ինֆարկտ ստանամ ու դառնամ հավերժի ճամփորդ, իմացե՛ք. մեղավորը կառավարության իրավական ակտերի մշակման կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավականուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ»,-հավելել է նա եւ տարածել կառավարության որոշումներից մեկը:

Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, […]

«Սամվել Բաբայանը կփորձի Արցախում հասնել երկիշխանության, եթե մյուս կողմը զիջման չգնաց, դա կբերի բախման». Կարինե Աճեմյան

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց վարած քաղաքականությամբ մեծ վնաս հասցնել ոչ միայն երկրի տնտեսությանը, իմիջին, այլ նաև մեր ամենակայացած կառույցներից մեկին՝ բանակին, իսկ դրա ապացույցն այս իշխանության գալուց անմիջապես հետո ձևավորված Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի գոյությունն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը: «Այս իշխանությունը ցանկանում է ամեն ինչ ջնջել, այս իշխանության ղեկավարն […]

Աշոտյան. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում […]

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ ահազանգ նախկինում չի գրանցվել. Նախարար

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ