ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել
                        Այսօր երեկոյան կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ` նիստում քննարկվելու են ներկուսակցական ու ներքաղաքական խնդիրներ, ինչպես նաև դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարի հետ կապված նախապատրաստական հարցերը: Նիստը վարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































